-
09.11.2020|
22:58
Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմի` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է՝ հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
09.11.2020|
22:57
Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր իրականացրած պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունն՝ անվանելով «կեղծ լուրեր», ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝BBC-ին հարցազրույցում արված հայտարարությունները։
-
09.11.2020|
22:55
«Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից», - ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
09.11.2020|
15:35
Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել, գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
-
09.11.2020|
15:33
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս բաց չի թողնում որևէ հնարավորություն իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում:
-
09.11.2020|
15:25
Ղարաբաղ պատերազմի համար ուղարկված սիրիացի վարձկանների հարազատները բաց նամակ են գրել Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին:
-
09.11.2020|
14:46
Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
09.11.2020|
14:36
Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի մեծ կորուստներ։ Արցախի ՊՆ հաղորդեց, որ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում։
-
09.11.2020|
14:35
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
-
09.11.2020|
10:10
Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։